Friday, November 16, 2012

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՐՑԱՇԱՐ

  

             Կենսաբանության օլիմպիադան      1-ին փուլ   9-րդ դասարան
1.Որոնք են կենդանի նյութի կազմավորման մակարդակները 1միավոր
2.Ինչ գիտեք արյան խմբերի մասին 1միավոր.
3.Իմունիտետի տեսակները 1միավոր.
4.Ինչու է ածխաջրեր շատ օգտագործող մարդկանց օրգանիզմում ճարպի հաստ շերտ գոյանում 1միավոր
5.Որտեղ է ավելի արագ հոգնածություն առաջանում ‘ուղեղում,մկանում,թե մկանի մեջ,նյարդի անցման տեղում:ինչու 1միավոր
6.Ինչով է ԱԵՖ-ը տարբերվում սովորական նուկլեոտիդներից          1միավոր
7.Որն է պինոցիտոզի և ֆագոցիտոզի նմանությունն ու տարբերությունը 1միավոր
8.Որ նյութն է որոշում բջջի ծավալն ու առաձգականությունը 1միավոր
9.Ինչով է պայմանավորված ձայնի բարձրությունը 1միավոր
10.Տրված ցանկից ընտրեք 1-9 հարցերի ճիշտ և լրիվ պատասխանները
1.կերակրափող         ա.ամենամեծ գեղձը
2.ապենդիքս                բ.հաստ աղիի սկզբնամասը
3.ստամոքս                  գ.ամենաերկար օրգանը
4.լյարդ                          դ.ստամոքսին հաջորդող բաժինը                      4.միավոր
5.բարակ աղիք             ե.սիգմայաձև աղի
6.կույր աղիք                 զ.արտադրում է լեղի
7.ուղիղ աղիք                 է.սնունդը փոխանցում է ստամոքս
8.12-մատնյա աղիք       ը.եզրափակում է սննդարար նյութերի ճեղքումը
9.ենթաստամոքսային գեղձ     թ.սննդարար նյութերի ճեղքման արդյունքների
 10.հաստ աղիք                                                        ներծծման բաժին
11.Ֆոտոսինթեզի լուսային փուլում ինչ պրոցեսներ է առաջացնում արեգակնային ճառագայթման էներգիան
Ա.մոլեկուլային թթվածնի առաջացում,ԱԵՖ-ի սինթեզ,ատոմային ջրածնի առաջացում
Բ.ածխաջրերի առաջացում                                                                 1.միավոր
Գ.մոլեկուլային թթվածնի և ածխաջրերի առաջացում
Դ.ածխաջրերի և ատոմային ջրածնի առաջացում,ԱԵՖ-ի սինթեզ
12.Սպորներով բազմանում են
Ա.բակտերիոֆագերը
Բ.ցիանոբակտերիաները
Գ.պենիցիլը
Դ.մուկորը                                                                                                 1.միավոր
Ե.սֆագնումը
13.Որ ֆունկցիան բնորոշ չէ բույսերի արմատային համակարգին
Ա.անսեռ բազմացումը
Բ.սննդանյութերի պաշարումը                                                           1.միավոր
Գ.նյութերի ներծծումը և անսեռ բազմացումը
Դ.սեռական բազմացումը և գոլորշիացումը
14.Բջջաթաղանթի հիմնական բաղադրամասերն են
Ա.ածխաջրերն ու լիպիդները    1.միավոր
Բ.ածխաջրերն ու սպիտակուցները
Գ.լիպիդներն ու նուկլեինաթթուները
Դ.սպիտակուցներն ու լիպիդները

No comments:

Post a Comment

circle.am