Thursday, November 15, 2012

11-րդ դասարանի քիմիայի օլիմպիադայի հարցաշար



Օլիմպիադայի հարցաշար 11-րդ դաս.

1.Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական,որը քիմիական:Բերել  օրինակներ:
2.Օգտվելով պարբերական համակարգից,որոշել Na,Mg,Al-ի ատոմների            էլեկտրոնների,պրոտոնների և նեյտրոնների թիվը:
3. Բնութագրել կովալենտ կապը և նրա տեսակները:Բերել օրինակներ:
4.Էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով հավասարեցրեք հետևյալ վերօքս ռեակցիան.
            Cu  +  HNO3(նոսր)=   Cu(NO3)2+    NO+   H2O
5. Իրագործել  հետևյալ  փոխարկումները.
            FeS2->SO2->SO3->H2SO4->SO2
            HCOOH->CO->?->CaCO3->CO2->CO
6.   4,9գ ամոնիումի հալոգենիդի քայքայումից ստացվել է 1,12լ ամոնիակ:Գտնել հալոգենիդի բանաձևը:
7.  Քլորաջրածնի և բրոմաջրածնի 5,51գ խառնուրդը լուծել են ջրում և չեզոքացրել  5,04 գ կալիումի հիդրքսիդով:Որոշել հալոգենաջրածինների զանգվածային բաժինները ելային խառնուրդում:
8. 0,4 մոլ ալկանի քլորացումից 100% ելքով առաջացել է 45,2գ դիքլորածանցյալ:Գտնել ալկանը:
9. 0,18 մոլ ալկանի քլորացումից ստացվել է 16,65գ մոնոքլորածանցյալ:Գտնել ալկի ռադիկալում եղած ատոմների թիվը:
10. Ածխաջրածնում ածխածնի զանգվածային բաժինը 85,7%-է,իսկ գոլորշիների խտությունը ըստ ջրածնի 42-է:Գտնել այդ ածխաջրածնի 1լ-ը այրելու համար անհրաժեշտ թթվածնի ծավալը:

No comments:

Post a Comment

circle.am