Wednesday, November 14, 2012

9-րդ դասարանի հայոց լեզվի օլիմպիադայի հարցեր



9-րդ դասարանի հայոց լեզվի օլիմպիադայի դպրոցական
առաջին փուլի տարբերակ

1.Հետևյալ հատուկ անուններից ածականներ կազմել.

Եվրոպա ,Ամերիկա,  Հայաստան,Եգիպտոս, Ալպեր,Նոր  Զելանդիա, Պարսկաստան,Մոնղոլիա, Հնդկաստան, Գերմանիա:

2.Հետևյալ հոմանիշներն ըստ աստիճանականության դասավորել.

ա) սարսափ, երկյուղ , վախ, սարսուռ
բ) փոթորիկ, զեփյուռ ,քամի,  հողմ
գ) աղերսել, աղաչել, խնդրել , թախանձել ,պաղատել
դ)փրփրել,  բարկանալ, մոլեգնել, զայրանալ, կատաղել

3.Վերականգնել հետևյալ բառերի առաջին  անհնչյունափոխ  ձևերը:

Ռմբակոծել, սրճարան, կնքել, մտամոլոր, վիրաբույժ,  զինագործ,  ըմպանակ, գրադարան, ընչաքաղց, կապտավուն:

4.Կազմել բազմապատկական բայեր արմատի կրկնությամբ:
 
Տաշել ,ծամել, կոտրել, ծախել ,ճաքել, քաշել,  ծալել, գզել, բզզալ , վազել:

5.Աշխարհ գալ, աշխարհով մեկ լինել, աշխարհ տեսնել, այս աշխարհից հեռանալ դարձվածքներով 1-ական նախադասություն կազմել:

6.Հեքիաթն ամբողջացնել:

Երբ Ձյան դիցուհին  դստրիկ ունեցավ , երկար մտածեց, թե անունն ինչ դնի:
Մտածե՜ց,մտածե՜ց ու մի քնքուշ անուն գտավ

No comments:

Post a Comment

circle.am