Monday, November 12, 2012

Ֆիզիկա [դպրոցական առաջին փուլ]


Ֆիզիկա առարկայի օլիմպիադայի դպրոցական առաջին փուլի առաջադրանքները



9-րդ դասարան

1.Բարակ մեկուսիչ թելերից կախված են երկու միատեսակ թեթև մեկուսիչներ: Նրանցից մեկը լիցքավորված է, իսկ մյուսը` ոչ: Ինչպե՞ս որոշել, թե որն է լիցքավորված:
2. Քանի՞ անգամ պետք է մեծացնել երկու կետային լիցքերի միջև եղած հեռավորությունը լիցքերից մեկը 9 անգամ մեծացնելուց հետո, որպեսզի փոխազդեցության ուժը նույնը մնա:
3. 0.2կգ զանգված և  2մ երկարություն ունեցող մետաղե  համասեռ հաղորդիչն ունի 5օմ դիմադրություն: Մետաղի խտությունը 8×103 կգ/մ3 է: Ինչի՞ է հավասար այդ մետաղի տեսակարար դիմադրությունը:
4. Երկու հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը նրանց հաջորդական միացման դեպքում 50օմ է, իսկ զուգահեռ միացման դեպքում` 12օմ: Որոշել հաղորդիչների դիմադրությունները:



10-րդ դասարան

1.Երբ ասում են` ավտոմեքենան շարժվում է ինչ-որ միջին արագությամբ, ո՞ր մեծությունը նկատի ունեն` տեղափոխությա՞ն միջին արագությունը, թե՞ միջին ճանապարհային արագությունը:
2.Կարո՞ղ է արդյոք ուղղագիծ շարժման դեպքում միջին արագության մոդուլը`
     ա) Փոքր լինել ակնթարթային արագության մոդուլի նվազագույն արժեքից,
     բ) Մեծ լինել ակնթարթային արագության մոդուլի առավելագույն արժեքից:
3.Մարմինը 270մ բարձրությունից ազատ անկում է կատարում առանց սկզբնական արագության: Այդ ճանապարհը բաժանել այնպիսի երեք մասերի, որոնց անցման ժամանակները լինեն նույնը: Ինչի՞ է հավասար այդ հատվածներից ամենամեծը:
4.Քարը նետված է հորիզոնական ուղղությամբ: Նետումից 3վ հետո դրա արագության վեկտորը հորիզոնի նկատմամաբ կազմում է 45˚ անկյուն: Ինչի՞ է հավասար այդ պահին քարի արագությունը:


11-րդ դասարան

1.      Բարոմետրական խողովակում սնդիկի մակարդակը 0.04 մ-ով բարձր է բաժակում սնդիկի մակարդակից: Խողովակում օդի սյան բարձրությունը սնդիկից վեր հավասար է 0.19 մ-ի: Մթնոլորտային ճնշումը հավասար է 760 մմ սնդ. սյան: Օդի ջերմաստիճանը հաստատուն է: Սնդիկի մակարդակի փոփոխությունը բաժակում անտեսել:
1)      Որքանով կփոխվի օդի ճնշումը խողովակում, եթե այն իջեցվի այնքան, որ սնդիկի մակարդակները խողովակում և բաժակում հավասարվեն: Սնդիկի խտությունն ընդունել 13.6·103 կգ/մ3:
2)      Որքան է օդի սյան բարձրությունը խողովակում, եթե այն իջեցրել են այնքան, որ սնդիկի մակարդակները խողովակում և բաժակում հավասարվեն:
3)      Որքան պետք է իջեցնել խողովակը, որպեսզի սնդիկի մակարդակները խողովակում և բաժակում հավասարվեն:
2.      0.2 մ3 ծավալ ունեցող անոթում 2·106 Պա ճնշման տակ գտնվում է 273 Կ ջերմաստիճանի գազ: Օգտագործում են գազի մի մասը, որը նորմալ պայմաններում (105 Պա ճնշում և 0օC ջերմաստիճան) զբաղեցնում է 1 մ3 ծավալ, որից հետո անոթում ճնշումը դառնում է 1.4·106 Պա:
1)      Ինչ ջերմաստիճան է հաստատվում անոթում:
2)      Գազի սկզբնական զանգվածի որ մասն է օգտագործվել:
3)      Ինչ ճնշում կհաստատվի բալոնում, եթե նրանում գազի ջերմաստիճանն իջեցվի մինչև սկզբնական ջերմաստիճանը:
3.      Անհրաժեշտ է -15օC ջերմաստիճանի 0.02 կգ զանգվածով սառույցը վերածել 100օ C ջերմաստիճանի գոլորշու: Սառույցի հալման ջերմաստիճանը 0օC է, տեսակարար ջերմունակությունըէ 2100 Ջ/կգ·Կ, հալման տեսակարար ջերմությունըէ 330 կՋ/կգ, ջրի տեսակարար ջերմունակությունը` 4200 Ջ/կգ·Կ, եռման ջերմաստիճանը 100օ C, իսկ շոգեգոյացման տեսակարար ջերմությունը` 2.3·106 Ջ/կգ:
1)      Որոշել այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է սառույցը մինչև հալման ջերմաստիճանը տաքանալու համար:
2)      Որոշել այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է եռման ջերմաստիճանում ջուրը գոլորշու փոխարկելու համար:
3)      Որոշել այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է ամբողջ պրոցեսն իրականացնելուհամար:
4.      Երկու անոթներ միացված են միմյանց բարակ խողովակով, որի ծորակը փակ է: Առաջին անոթի տարողությունը 3·10-3 մ3 է և պարունակում է գազ 8·105 Ն/մ2 ճնշման տակ, երկրորդ անոթի տարողությունը 5·10-3 մ3 է և պարունակում է նույն գազից 6·105 Ն/մ2 ճնշման տակ: Ջերմաստիճանը հաստատուն է:
1)      Որքան է մեծ և փոքր բալոններում գազի խտությունների հարաբերությունը:
2)      Ինչ ճնշում կհաստատվի անոթներում, եթե ծորակը բացենք:
3)      Ինչ զանգվածով գազ անցավ խողովակով ծորակը բացելուց հետո, եթե փոքր բալոնում գազի զանգվածը 0.016 կգ էր:

No comments:

Post a Comment

circle.am