Thursday, March 14, 2013

Հայոց պատմության 10-րդ դասարանի ստուգարքի հարցաշար

Հայոց պատմություն 10-րդ դասարան

1.       Թվարկեք 1-52թվականների ընթացքում Հայաստանի թագավորներին, որոնք Հռոմի դրածոներն էին:
2.       Ո˚ր երկրների  արքայատոհմերի ներկայացուցիչներն են կառավարել Հայաստանոևում 1–ին դարի առաջին կեսին:
3.       Ե˚րբ են գահակալել Արշակունիները Հայաստանում:
4.       Երբ է տեղի ունեցել հռոմեա-պարթևահայկական 10ամյա պատերազմը և որտե˚ղ է կնքվել հաշտության պայմանագիրը:
5.       Թվարկված հռոմեցի գործիչներից, ովքե˚ր են կայսրեր և ովքե˚ր զորահրամանատարներ. Տրայանոս, Հովիանոս, Պետոս, Նիգեր, Կարակալա, Կորբուլոն, Վաղես, Տակիտոս, Ամմիանոս:
6.       Հաջորդաբար թվարկեք Կորբուլոնի գործողությունները Հայաստանում 58-60թվականների ընթացքում:
7.       Ովքե˚ր են թագավորել Հայաստանում 66-114թվականների ընթացքում /նշել ժամանակագրությամբ/:
8.       Թվարկել շինարարական ի˚նչ գործերով են աչքի ընկել Հայ Արշակունի թագավորները:
9.       Ներկայացրեք Վաղարշ 2-րդի և Սեպտիմիոս Սևերոսի միջև կնքված պայմանագրի կետերը:
10.   Ներկայացրեք Հռանդեայի պայմանագիրը:
11.   Թվարկել Հայոց թագավորներին 117-252թվականներն ընկած ժամանակահատվածում:
12.   Ի˚նչ իրադարձություններ են տեղի ունեցել ներքոհիշյալ թվականներին. 226թ, 297թ, 298թ, 303թ, 428թ:
13.   Թվարկված անձանցից ով չի եղել Հայոց կաթողիկոս. Հուսիկ, Արիստակես, Վրթանես, Գրիգորիս, Փառեն, Շահակ:
14.   Ինչպե˚ս էին կոչվում մասնավոր տնտեսությունները Հայաստանում:
15.   Թվարկել հողատիրության միջնադարյան ձևերը Հայաստանում:
16.   Ի˚նչ դասերից էր կազմված հայ հասարակությունը միջնադարում և ի˚նչ պարտականություն ունեին նրանցից յուրաքանչյուրը:
17.   Բացատրեք հետևյալ բառերի իմաստը. ոստանիկ, բդեշխ, շահապ, երդ, ռամիկ:
18.   Բացատրեք ի˚նչ է «Գահնամակ»-ը և «Զորանամակ»-ը:
19.   Ե˚րբ են մազքութներն արշավել Հայաստան, ո˚ւմ գլխավորությամբ և ինչպե˚ս այն ավարտվեց:
20.   Ի˚նչ նոր կարգ սահմանեց Խոսրով Կոտակը հայ նախարարների համար:
21.   Թվարկեք Հայոց թագավորներին Մծբինի պայմանագրից մինչև Արշակունիների թագավորության ավարը:
22.   Ինչպիսի˚ հարաբերություններ էին Տիրան արքայի և կաթողիկոսի միջև, ո˚րն էր դրա պատճառը:
23.   Ե˚րբ է տեղի ունեցել հայկական առաջին եկեղեցական ժողովը և ի˚նչ որոշումներ է կայացվել այնտեղ:
24.   Ո˚րն էր Արշակ 2-րդի կառուցած մայրաքաղաքը և ինչ ճակատագրի այն արժանացավ:
25.   Ե˚րբ է սկսվել պարսկա-հռոմեկան պատերազմը Արշակ 2-րդի ժամանակ, ի˚նչ դիրքորոշում ունեցավ այդ ժամանակ Հայաստանը:
26.   Ի˚նչ գիտեք «ամոթալի» պայմանագրի մասին:
27.   Ինչպե˚ս հաջողվեց Շապուհ 2-րդին ձերբակալել Արշակ 2-րդին ու Վասակ Մամիկոնյանին:
28.   Ի˚նչ գիտեք Արտագերսի պաշտպանության մասին:
29.   Ե˚րբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը, ու˚մ միջև, որքա˚ն էր Հայկական զորքի թիվը, ինչպե˚ս ավարտվեց:
30.   Ի˚նչ պատժի արժանացավ դավաճան Մերուժան Արծրունին և ե˚րբ:
31.   Թվարկեք Պապ թագավորի բարեփոխումները:
32.   Ներկայացրեք Մանվել Մամիկոնյանի գործունեությունը:
33.   Ե˚րբ և ինչու˚ Արշակ 3-րդը հեռացավ Հայաստանի արևմտյան մասը:
34.   Ինչ քայլեր է ձեռնարկել Խոսրով 4-րդը Հայաստանի միավորման համար և ինչ ճակատագիր ունեցավ:
35.   Ո˚վ էր Հայոց կաթողիկոսը Վռամշապուհ արքայի օրոք, և ի˚նչ կարևոր հարց է իր լուծումը գտել նրանց համատեղ ջանքերով:
36.   Ովքե˚ր հաջորդեցին Վռամշապուհին Հայոց գահին:
37.   Ի˚նչ ճակատագիր ունեցավ Մուշեղ Մամիկոնյանը:

No comments:

Post a Comment

circle.am