- Որ մարմինն ենք անվանում դրականապես լիցքավորված և որը` բացասականապես լիցքավորված:
- Ինչպես է արտահայտվում մարմնի լիցքը տարական լիցքի միջոցով:
- Ինչ է կետային լիցքը:
- Ձևակերպեք լիցքի պահպանման օրենքը:
- Ինչպես են փոխազդում երկու լիցքավորված մարմիններ, երբ նրանց լիցքերը` ա) Նույնանուն են, բ) տարանուն են:
- Ձևակերպեք Կուլոնի օրենքը և գրեք բանաձևը:
- Ինչպես է սահմանվում էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
- Որ մեծությունն են անվանում էլեկտրական դաշտի լարվածություն և որ ուղղությունն է ընդունվել որպես էլեկտրական դաշտի լարվածության վեկտորի ուղղություն:
- Ինչ միավորով է արտահայտվում էլեկտրական դաշտի լարվածությունը միավորների ՄՀ-ում:
- Էլեկտրական դաշտի լարվածության միավորը արտահայտեք ՄՀ-ի հիմնական միավորներով:
- Գրեք կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածության բանաձևը:
- Ինչպես է ուղղված qօ կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածությունը տարածության տվյալ կետում, եթե ա) qօ>0 , բ) qօ<0:
- Գրեք E լարվածությամբ էլեկտրական դաշտի կողմից q լիցքի վրա ազդող F ուժի բանաձևը:
- Ձևակերպեք էլեկրական դաշտերի վերադրման սկզբունքը:
- Ինչ է էլեկտրական դաշտի ուժագիծը:
- Որ ուժերն են կոչվում պոտենցիալային, թվարկեք պոտենցիալային ուժերը:
- Որ էներգիան են անվանում պոտենցիալ էներգիա:
- Գրեք համասեռ էլեկտրաստատիկ դաշտում փորձնական լիցքի տեղափոխման աշխատանքի բանաձևը:
- Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալ:
- Ինչ է էլեկտրական լարումը, գրել լարման բանաձևը:
- Տարածության որ կետն են անվանում պոտենցիալի զրոյական դիրք:
- Գրեք համասեռ էլեկտրաստատիկ դաշտի լարվածության և պոտենցիալների տարբերության կապն արտահայտող բանաձևը:
- Որն է լարվածության գործածվող միավորը:
- Որ նյութերն են կոչվում հաղորդիչներ, թվարկեք օրինակներ:
- Որ նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ:
- Ինչ է միջավայրի դիէլեկտրական թափանցելիությունը, գրել բանաձևը:
- Որ ֆիզիկական մեծությունն են անվանում առանձնացված հաղորդչի էլեկտրաունակություն:
- Ինչից է կախված հաղորդչի էլեկտրաունակությունը:
- Սահմանեք ՄՀ-ում էլեկտրաունակության միավորը:
- Ինչ բանաձևով են հաշվում հաջորդաբար միացված կոնդենսատորների մարտկոցի ունակությունը:
- Ինչ բանաձևով են հաշվում զուգահեռ միացված կոնդենսատորի մարտկոցի ունակությունը:
- Գրել լիցքավորված կոնդենսատորի էներգիայի բանաձևերը:
- Ինչն են անվանում էլեկտրական հոսանք:
- Որոնք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:
- Որ հոսանքն է կոչվում հաստատուն:
- Որ մեծությունն են անվանում հոսանքի ուժ, գրել միավորը:
- Ձևակերպեք Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
- Ինչ բանաձևով են որոշում հաղորդչի դիմադրության կախումը ջերմաստիճանից:
- Հաղորդիչների որ միացումն է կոչվում հաջորդական:
- Որ մեծության արժեքն է միևնույնը հաջորդաբար միացված բոլոր հաղորդիչների համար:
- Հաղորդիչների որ միացումն է կոչվում զուգահեռ:
- Որ մեծության արժեքն է միևնույնը շղթայում զուգահեռաբար միացված բոլոր հաղորդիչների համար:
- Ինչ բանաձևով է որոշվում հոսանքի աշխատանքը:
- Ձևակերպեք Ջոուլ-Լենցի օրենքը:
- Որ մեծությունն են անվանում հոսանքի հզորություն, գրել միավորը:
- Որ ուժերն են կոչվում կողմնակի ուժեր, բերել օրինակ:
- Որ մեծությունն են անվանում էլեկտրաշարժ ուժ, գրել միավորը:
- Ձևակերպեք Օհմի օրենքը լրիվ շղթայի համար:
- Ինչպես կարելի է որոշել հոսանքի ուժը կարճ միացման ժամանակ:
- Ինչպես կարելի է համոզվել, որ հոսանքի աղբյուրը օժտված է դիմադրությամբ:
Wednesday, March 13, 2013
Ստուգարքային հարցեր ֆիզիկա առարկայից
Labels:
Ստուգարք
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment