Thursday, March 21, 2013

Ծնողական ժողովների կազմակերպման և անցկացման մեթոդիկա


Մարտի   19-ին N198 ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար դասղեկների համար <<Ծնողական ժողովների կազմակերպման և անցկացման մեթոդիկա>>թեմայով:
Դպրոցի և սովորողի ընտանիքի համագործակցությունը երկարատև և նպատակաուղղված աշխատանք է,որը նախատեսում է երեխայի հանդեպ միասնական պահանջների մշակում,դաստիարակչական խնդիրների հստակեցում և այդ խնդիրների իրականացման ուղղությամբ մանկավարժների և ծնողների համատեղ գործունեության ծրագրի մշակում:
Ծնող դպրոց համագործակցության գլխավոր ձևերից են դասարանական ծնողական ժողովները:
Սեմինարը վարեց Երևանի N 198
ավագ դպրոցի  տնօրենի ՄԿԱ տեղակալ`Ն.Հովսեփյանը:
Սեմինարին մասնակցում էին  N 88 , N 186
հիմնական դպրոցների և N 198 ավագ դպրոցի դասղեկները:  

  1. Ղազարյան Ռոմելա           N 88 հիմնական դպրոց
  2. Թադևոսյան Զվարթ           N 88 հիմնական դպրոց
  3. Գորբաչովա Լյուբով           N 88 հիմնական դպրոց
  4. Սարգսյան Արև                   N 186  հիմնական դպրոց
  5. Սահակյան Էլմիրա            N 186  հիմնական դպրոց
  6. Հովսեփյան Լենա                N 186  հիմնական դպրոց
  7. Մալխասյան Աննա             N 186  հիմնական դպրոց
  8. Սիմոնյան Նունիկ                N 186  հիմնական դպրոց
  9. Սահակյան Սահականույշ N 186  հիմնական դպրոց
  10. Վարդանյան Նունիկ            N 186  հիմնական դպրոց
  11. Սայադյան Մարինե                N 198 ավագ դպրոց
  12. Մեսրոպյան Մարինե             N 198 ավագ դպրոց
  13. Ապրեսյան Մարինե                N 198 ավագ դպրոց
  14. Թորոսյան Նոնա                      N 198 ավագ դպրոց
  15. Գրիգորյան Լիլիթ                    N 198 ավագ դպրոց
  16. Գրիգորյան Ռուզաննա           N 198 ավագ դպրոց
  17. Գևորգյան Գոհար                     N 198 ավագ դպրոց
  18. Նավասարդյան Մարինե         N 198 ավագ դպրոց
  19. Ասլիբեկյան Արմինե                N 198 ավագ դպրոց
  20. Մելիքյան   Արմինե                  N 198 ավագ դպրոց
  21. Բալայան Լուսինե                    N 198 ավագ դպրոց
  22. Մելքոնյան Հռիփսիմե              N 198 ավագ դպրոց
  23. Սաֆարյան Լիանա                   N 198 ավագ դպրոց

Սեմինարի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց դպրոցի տնօրեն `Ա.Թորոսյանը:
Սեմինարը բաղկացած էր երկու մասից`տեսական և գործնական:
Ն.Հովսեփյանը նախ ողջունեց ներկաներին և հետո ներկայացրեց սեմինարի տեսական մասը:Ներկայացված շնորհանդեսը իր մեջ ներառում էր ծնողական ժողովների նախապատրաստման կանոնները,անցկացման փուլերը և կազմակերպման  առանձնահատկությունները:
Տեսական հատվածն ավարտելուց հետո սեմինարի մասնակիցները բաժանվեցին խմբերի`յուրաքանչյուր խմբում երեքական ուսուցիչ,ստացան անհրաժեշտ նյութերը և անհատական հանձնարարությունները `որոնք նախապես տեղադրված էին նեթբուքերում:
Գործնական մասը բաղկացած էր հետևյալ հանձնարարություններց
  1. Կազմել հարցաթերթ ուսուցիչների համար/ հարցեր, որոնց պատասխանելով ուսուցիչները Ձեզ կհուշեն, թե ինչ թեմայով պետք է կազմակերպվի ծնողական ժողովը:/
  2. Կազմել հարցաթերթ ծնողների համար:/Գրել այն հարցերը, որոնց պատասխանելով ծնողներև Ձեզ կհուշեն, թե ինչ թեմայով եք կազմակերպելու ժողովը:/
  3. Ընտրել ծնողական ժողովի թեման:
  4. Կազմել ծնողական ժողովի համառոտ պլանը:
  5. Կազմել ծնողական ժողովի արձանագրությունը:  /օգտվելով  տրված օրինակից/


Սեմինարի մասնակիցները մեծ ոգևորվածությամբ աշխատեցին և հաճույքով ներկայացրեցին իրենց աշխատանքները:
Յուրաքանչյուր խմբի աշխատանքը ներկայացնելուց հետո ծավալվեց քննարկում և հարցերի պարզաբանումներ:
Սեմինարն անցավ ջերմ մթնոլորտում և ամենակարևորը ծառայեց իր նպատակին: Մասնակիցները նշեցինոր նմանատիպ աշխատանքների կազմակերպումը նպաստում է գիտելիքների շտեմարանների հարստացմանըփորձի փոխանակմանը և արդյունավետ համագործակցությանը:


No comments:

Post a Comment

circle.am