Thursday, March 28, 2013

Համատեղ ՄՄ նիստ /մաթեմատիկա/

Սույն թվի մարտի 26-ին տեղի ունեցավ մաթեմատիկայի ՄՄ-ների համատեղ նիստ, որին մասնակցում էին ինչպես 198 ավագ դպրոցի, այնպես էլ հարևան դպրոցների ուսուցիչներ՝ թվով 6 հոգի / N 186, N 197, N 155/:



Հանդիպման նպատակն էր  մշակել 9-րդ դասարանի հանրահաշիվ և երկրաչափություն առարկաների տարեվերջյան համադպրոցական գրավոր  աշխատանքի երկուական տարբերակները: 
Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց, որ տարբերակները պետք է կազմվեն  հինգ նվազագույն մակարդակի առաջադրանքներից, որոնց լուծման համար շատ խորը գիտելիքների իմացություն չի  պահանջվում՝  հիմնականում սահմանումների, բանաձևերի, մեկ  կամ երկու  քայլով լուծվող խնդիրների  իմացություն: Առաջին հինգ առաջադրանքները պատասխանների ընտրությամբ են: Հաջորդ երեք առաջադրանքները միջին բարդության  են,  որոնց լուծման համար  պահանջվում է կայուն  գիտելիքներ  և  տեսական  գիտելիքների  կիրառումը միջին բարդության խնդիրներ  լուծելիս:  Այս առաջադրանքների լուծումը  ստուգվում է ուսուցչի կողմից: Վերջին երկու առաջադրանքները առավելագույն բարդության են, որի լուծման համար պահանջվում է խորը, հիմնավոր գիտելիքներ, տարբեր  իրավիճակներում կողնորոշվելու , հմտությունները ցուցաբերելու  համար:
Նշված առաջադրանքը  նախատեսված է 45 րոպեի  համար  և  յուրաքանչյուր  առաջադրանքը  գնահատվում է  1  միավոր,  ինչը  հարմար է և՛ աշակերտի,  և՛  ստուգողի  համար: 
Հաշվի առնելով  քննարկան արդյունավետությունը, որոշվեց  պարբերաբար  կազմակերպել  նման  հանդիպումներ: Որոշվեց նաև  համագործակցել  հետագայում  թեմատիկ գրավոր աշխատանքների կազմման  ժամանակ:

No comments:

Post a Comment

circle.am