Thursday, March 28, 2013

Երևանի N 198 ավագ դպրոցի հյուրն է Շամլյան վարժարնը



        

    Հայի հայրնիքը Հայաստանն է: Այս կարգախոսն էր թևածում Երևանի N  198 ավագ դպրոցում:
Մարտի 25-ին մեր հյուրընկալ դարբնոցը իր դռները կրկին բացեց ԱՄՆ-ի Շամլյան վարժարանի սաների ,ծնողների և ուսուցիչների առջև:


 Գարնան այս հաճելի օրը մեր հոգիներն ավելի ծաղկուն են, քանզի այսօր միասին ենք բոլորս, քանզի արդեն ավանդույթ դարձած այս հանդիպումը մեր բարեկամության երաշխիքն է:
Այսօր երգն ու պարը, ծափն ու ծիծաղը անբաժան մասնիկներն էին դարձել մեր հոգու, մեր ողջ էության:  N  198 ավագ դպրոցի աշակերտները  պատրաստել էին գեղեցիկ համերգ հյուրերի համար :Մեր հյուրերին ,ողջունեց և իր բարի մաղթանքները հղեց դպրոցի տնօրեն պարոն Ա.Թորոսյանը; Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Շամլյան վարժարանի ներկայացուցիչ պարոն Վահանը:
Մեր երկրի պատմությունը մեր իսկ կենսագրությունն է, և այն ամենը ,ինչ հազարամյակների ընթացքում կրել է մեր երկիրը, կամա թե ակամա արտացոլվում է մեր էության, մեր նկարագրի, մեր կենսակերպի մեջ:
Մ.թ.ա..IV դարում Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորվեցին 2 վարչաքաղաքական
միավորումներ`Մեծ Հայքը և  Փոքր Հայքը:Քրիստոնեությունից առաջ 66 թ-ին Արտաշատի պայմանագրով Մեծ Հայքի 15 նահանգներ մտան մեկ պետության մեջ:
7-11-րդ դասարանների աշակերտնեին հանձնարարվեց ուսումնասիրել նահանգները և պատրաստել պաստառներ: Յուրաքանչյուր դասարան  առանձնահատուկ ձևով ներկայացրեց իր ընտրած նահանգը:Պաստառները ընդգրկում էին տվյալ նահանգին բնորոշ տարազները, քարտեզները և այլ արժեքավոր տեղեկություններ:
Այսօր մեր միջոցառմանը ներկայացված էին  նահանգների մեծ մասը: 


 Մեր հյուրերը կիսվեցին իրենց տպավորությոններով Հայաստանի և իրենց հանդիպումների մասին : Հղեցին իրենց մաղթանքները իրենց հայրենակիցներին , Երևանի N  198 ավագ դպրոցի աշակերտներին:

  
Յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է որ,հայրենիքը չեն ընտրում,այն ճակատագիրն է տալիս: Հայրենիքը փոխել կամ չսիրել չի կարելի,ինչպես հնարավոր չէ փոխել կամ չսիրել ծնողին:Հայրենիքի բախտն էլ ,ինչպես անհատինը, սահմանվում  է վերուստ:

Չկա ուրիշ վեհություն, բացի կատարված պարտքի վեհությունից, չկա նաև ուրիշի ուրախություն:Ազատ է ապրում միայն նա,ով ուրախությունը գտնում է իր պարտքը կատարելու մեջ:Մեր պարտքն է սիրել ու պահպանել մեր Հայրենիքը: Հայաստանի Հանրապետությունը և նրա հրաշալի ու անկրկնելի մայրաքաղաք Երևանը:

No comments:

Post a Comment

circle.am