Wednesday, March 13, 2013

Ուսումնական նախագիծ ԿԻՆՈ


ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ԿԻՆՈ

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ
Բացահայտել հեռուստատեսության և կինոյի սոցիալ-մշակութային գործընթացների ազդեցությունն անձի արժեհամակարգի ձևավորման վրա, ներկայացնել հեռուստատեսության, կինոյի և անձի հաղորդակցման առանձնահատկությունները և դրանց ուղղորդման հնարավորությունները, անձի արժեհամակարգի ձևավորման սոցիալ-մանկավարժական պայմանները:

ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՐԿԱՆ
Անձի արժեհամակարգի ձևավորման վրա հեռուստատեսության և կինոյի հոգեբանամանկավարժական ազդեցության գործընթացը:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ
Հեռուստատեսության և կինոյի մանկավարժական և հոգեբանական ազդեցությունն անձի արժեհամակարգի ձևավորման գործընթացում արդյունավետ կլինի և կունենա դրական զարգացման միտում, եթե.

·         Վերլուծվեն և սահմանվեն անձի արժեհամակարգի այն հիմնական բաղադրիչները, որոնք հիմնականում հայտնվում են հեռուստատեսության և կինոյի ազդեցության թիրախում:
·         Բացահայտվեն իրականության վերարտադրման և մեկնաբանման գործընթացում հեռուստատեսության և կինոյի առանձնահատկությունները, որոնք նպաստում են անձի սոցիալական որակների ձևավորմանը:
·         Որոշվեն հեռուստատեսության այն հաղորդատեսակները և կինոյի այն ստեղծագործությունները, որոնք առավել արդյունավետ կարող են ազդել տարիքային այդ խմբի /15-17 տարեկաններ/ արժեհամակարգի ձևավորման վրա:
·         Մշակվի և ներդրվի հեռուստատեսության և կինոյի սոցիալ-մշակութային ու գեղագիտական ազդեցության ուղղորդման մոդել, որը կընդգրկի ինչպես տարիքային այդ խմբի համար ուսումնադաստիարակչական ծրագրեր, այնպես էլ իրականացնողների համար ուսումնամեթոդական ձեռնարկներ:
·         Մշակվեն և ներդրվեն տեղեկատվական-վերլուծական համակարգեր, որոնք կհավաքագրեն ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ձևերով ստացված ողջ արդյունքը, որը միտված է անձի արժեհամակարգի ձևավորմանը:
·         Առաջադրվեն լրացուցիչ կրթադաստիարակչական պայմաններ` մշակութային, ստեղծագործական ու հաղորդակցական միջավայր, և մշտադիտարկման մեխանիզմներ, որոնք մանկավարժական և հոգեբանական ազդեցության գնահատման համար կունենան չափելի արդյունքներ:

Նախագիծը իրականացվում է ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դոցենտ,  մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Բաղդասարյանի «ԿԻՆՈՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ` ԱՆՁԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» դոկտորական ատենախոսության շրջանակում:

No comments:

Post a Comment

circle.am