Thursday, March 14, 2013

Ստուգարքային հարցաշար քիմիա առարկայից

10-րդ դաս
  1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ:Բերել օրինակներ:
  2. Ո՞ր նյութերն են կոչվում ոչէլեկտրոլիտներ:
  3. Ի՞նչ է իոնը:
  4. Գրե´լ էլեկտրոլիտի դիսացման աստիճանի որոշման բանաձևը:
  5. Ըստ էլեկտրոլիտիկ դիսացման տեսության ո´ր նյութերն են թթուները,հիմքերը և աղերը:
  6. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում իոնափոխանական:Նշել նրանց ընթանալու պայմանները:
  7. Ի՞նչ է հիդրոիլզը:Նշե´լ հիդրոլիզի ընթանալու պայմանները:
  8. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում օքսիդավերականգնման ռեակցիաներ:
  9. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդիչներ,որոնք վերականգնիչներ:
  10. Ո՞ր պրոցեսն է կոչվում օքսիդացման,որը վերականգնման:
  11. Ո՞ր պրոցեսն է կոչվում էլեկտրոլիզ:
  12. Ի՞նչ գործընթաց է կատարվում կաթոդի վրա:
  13. Նշե´լ կաթոդային օրինաչափությունները:
  14. Ի՞նչ գործընթաց է կատարվում անոդի վրա:
  15. Նշե´լ անոդային օրինաչափությունները:
  16. Ինչպե՞ս է կոչվում մետաղի և ջրածնի փոխազդեցության արգասիքը:
  17. Ի՞նչ է նշանակում հալոգեն բառը:
  18. Նշե´լ շղթայական ռեակցիաների փուլերը:
  19. ՊՀ-ի ո՞ր խմբի և ո՞ր ենթախմբի մեջ են գտնվում հալոգենները:
  20. Քանի՞ էլեկտրոն կա թթվածնի արտաքին էներգետիկ մակարդակում:

11-րդ դաս.
  1. Ի՞նչ է ֆունկցիոնալ խումբը:
  2. Գրե´լ կարբոնիլային և կարբօքսիլային խմբերը:
  3. Հագեցած միտատոմ սպիրտների ընդհանուր բանաձևը:
  4. Ներկայացնել սահմանային միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքը:
  5. Ո՞ր սպիրտներն են կոչվում բազմատոմ:Գրե´լ էթիլենգլիկոլի և գլիցերինի բանաձևերը:
  6. Ո՞ր նյութերն են կոչվում ֆենոլներ:
  7. Ո՞ր նյութերն են կոչվում ալդեհիդներ:
  8. Թվարկե´ք ալդեհիդների հոմոլոգիական շարքի առաջին 5 ներկայացուցիչներին:
  9. Ո՞ր օրգանական նյութերն են կոչվում կարբոնաթթուներ:
  10. Գրե´լ կարբոնաթթուների ընդհանուր բանաձը:
  11. Թվարկե´ք կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունները:
  12. Թվարկե´ք կարբոնաթթուների քիմիական հատկությունները:
  13. Ո՞ր նյութերն են կոչվում էսթերներ:
  14. Գրե´լ էսթերների  ֆիզիկական հատկությունները:
  15. Ո՞ր օրգանական նյութերն են կոչվում ճարպեր:
  16. Ինչո՞վ են տարբերվում պինդ ճարպերը հեղուկ ճարպերից:
  17. Ո՞ր պրոցեսն է կոչվում օճառացում:
  18. Ի՞նչ պրոցես է հիդրումը:
  19. Ի՞նչ է հիդրատացումը:
  20. Էսթերների ստացման պրոցեսում ո՞ր փոխազդող նյութերից է պոկվում H-ը:


No comments:

Post a Comment

circle.am