Wednesday, March 20, 2013

Վիկտորինա նվիրված մայրենի լեզվին


2013թվականի մարտի 6-ին   տեղի ունեցավ  հայոց լեզվի և հայ գրականության  մեթոդմիավորման  միջոցառումը  ՝  վիկտորինա նվիրված  մայրենի լեզվին: Պետք է ասեմ  ,որ այն պիտի տեղի ունենար փետրվարի 21-ին ՝մայրենի լեզվին  նվիրված օրը, բայց  քանի որ մասնակիցները հիվանդ  էին  գրիպով ,միջոցառման օրը տեղափոխվեց: Միջոցառմանը մասնակցում էին   բոլոր հոսքերի 10-րդ դասարանների  աշակերտները: Յուրաքանչյուր դասարանից  ընտրվել էր  7 աշակերտ  ,որոնք  աչքի  էին  ընկնում իրենց  լեզվական  ունակություններով  , ունեին խոր գիտելիքներ հայոց լեզվից:
      Միջոցառման   նպատակը ոչ միայն աշակերտների հայոց լեզվի գիտելիքները ցույց տալն էր , այլև սեր սերմանելը մայրենի  լեզվի հանդեպլեզվի դերը մեր ժողովրդի գոյության, կայացման հարցում գիտակցելը, այն անաղարտ պահելու սուրբ  պատվիրանը փոխանցելը:
       Միջոցառումը  ուներ  նախապատրաստական  փուլ:  Կազմված խմբերը պիտի ընտրեին  խմբի ավագ, խմբի անվանում ,ավագը պիտի ներկայացներ իր խմբի անդամներին,  խմբի յուրաքանչյուր անդամ մայրենիին նվրիված ասույթներ պիտի սովորեր,իսկ լավ ասմունքող-
ները  արտասանեին մեկ բանաստեղծություն  հայոց լեզվի մասին:  Բոլոր խմբերը  ներկայացրել էին նաև  պաստառ  թեմային նվիրված:
      Նախապատրաստական աշխատանքներից բացի,  աշակերտներին  տեղում տրվում էին առաջադրանքներ ,որոնք հնարավորություն էին տալիս  նրանց  հանպատրաստից  դրսևորել իրենց  լեզվական գիտելիքները: Առաջադրանքները  վերաբերում էին  ավելի շատ աշակերտների ընդհանուր զարգացվածությանը  ,նրանց  լեզվական  ունակությունների և մտածելակերպի  բացահայտմանը :
      Աշակերտներին  տրվեցին հետևյալ առաջդրանքները:
Առաջադրանք 1. Գտնել  և ուղղել  նախադասությունների  բառագործածության  սխալը:
Առաջադրանք2.  Գրել  տրված փոխառյալ  բառերի  համարժեքները:
Առաջադրանք3. Տրված բառակապակցություններից  կազմել բառեր:
Առաջադրանք 4. Հետևյալ  դարձվածքներին հականիշ 1-ական  դարձվածք գրել:
Առաջադրանք5.  Ասել մեկ բառով :
Առաջադրանք6. Պատումի  սկիզբը շարադրել . դրանից առաջ ի՞նչ էր եղել:
      Յուրաքանչյուր առաջադրանք ուներ իր կատարման   ժամանակը: Աշակերտներին  առաջադրանքների կատարման ժամանակը   հրահանգվում էր և հստակ  հսկվում  վարողի կողմից: Առաջադրանքների մի մասը աշակերտները ներկայացնում էին  գրավոր ձևով  ,մի մասն էլ ՝բանավոր: Մինչ հանձնաժողովի կողմից ստուգվում էր  գրավոր առաջադրանքները , երեխաները հերթականությամբ  ներկայացնում  էին   իրենց պաստառները:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին հումանիտար հոսքի փոխտնօրեն Ս.Հ.Խաչատրյանը, ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Ն.Ռ.Հովսեփյանը , մեթոդմիավորման   այն ուսուցիչները ,որոնք չեն դասավանդում 10-րդ դասարաններում:
Պետք է  ասել ,որ շատ հետաքրքիր անցավ միջոցառումը :Երեխաները շատ էին ոգևորված,  աշխատում էին համագործակցված,փորձում անթերի ներկայացնել իրենց   աշխատանքը: ՈՉ հումանիտար հոսքի երեխաները իրենց լեզվական գիտելիքներով չէին զիջում հումանի-        
տար հոսքի  երեխաներին:
Հանձնաժողովը ամփոփեց արդյունքները ՝
10-1 դասարան-    142 միավոր
10-2 դասարան-    149   միավոր
10-3 դասարան -   162 միավոր
10-4 դասարան-    162 միավոր 
10-5 դասարան -   138 միավոր:
Առաջին տեղը կիսեցին 10-3  և 10-4 դասարանները, երկրորդ տեղը գրավեց  10-2 դասարանը, իսկ երրորդ տողը ՝10-1 դասարանը:


No comments:

Post a Comment

circle.am