Wednesday, March 13, 2013

Բաց դաս պատմություն առարկայից


Դասի թեման` « Ապահով համացանց»
Դասի նպատակը` Օգնել աշակերտներին ճիշտ և անվտանգ որոնում կատարել:
Դասի խնդիրները` 1. Բացատրել (վեր հանել) համացանցի դրական ու բացասական կողմերը:  (աշակերտներին հարցման և քննարկման միջոցով)
                                    2. Ծանոթացնել համացանցից օգտվելուանվտանգության կանոններին  (1. բաշխել «Օգտակար խորհուրդներ համացանցից օգտվելու համար»  նյութը և ճշտել թե ինչն էր  նորն իրեն համար այդ նյութում, 2. Ծանոթացնել www.safe.am և handbook.ktak.am  կայքերին)
                                    3. Համձնարարել ինքնուրույն ppt աշխատանք «Վերածնունդ» թեմայով, համացանցից նյութերի ձեռքբերման ճանապարհով և   նշումներ անել թե ինչ խնդիրների հանդիպեցին աշխատանքի ընթացքում:   ppt-ի հանձնումը մեկ ամսից:









Խորհուրդներ բոլորին` համացանցից օգտվելիս

Ջնջեք “spam”-ն առանց այն բացելու
  • Երբեք մի պատասխանեք անծանոթ նամակներին
  • Տեխնոլոգիաները կօգնեն ձեզ պաշտպանվել անցանկալի նամակներից
  • Շատ ինտերնետ ծառայություններ տրամադրողներ ջնջում են անցանկալի նամակները նախքան ձեզ հասնելը
Ուշադիր եղեք խարդախությունների նկատմամբ 
Որոշ նշանների միջոցով կարելի է տարբերակել նմանատիպ նամակները
  • Մեծ շահման մասին հայտարարություններ
  • Հայտնի ընկերությունների կողմից արվող առաջարկություններ
  • Առաջարկներ, որոնք շատ գրավիչ են ճշմարիտ լինելու համար
  • Տառասխալներ կամ քերականական սխալներ նամակներում
Օգտագործեք anti-phishing և anti-spam տեխնոլոգիաներ նմանատիպ նամակներից խուսափելու համար:
Օգտագործեք "բարդ" գաղտնաբառեր
  • Պահպանեք ձեր անձնական ինֆորմացիան գաղտնի և ստեղծեք այնպիսի գաղտնաբառեր որոնք դժվար կլինեն գուշակել
  • Երբեք մի ասեք ձեր գաղտնաբառը նույնիսկ ձեր ընկերներին
Պահպանեք Ձեր համակարգիչը`ակտիվացրեք Համացանցային հրապատը`
Համացանցային հրապատը ը  նման է պատի, որը ստեղծում է պատնեշ համակարգչի և ինտերնետի միջև 
Պահեք ձեր համակարգիչը ժամանակին համընթաց
  • Տեղակայեք ձեր համակարգչի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր ծրագրային թարմացումները
  • Ավտոմատ թարմացումները ամենալավ միջոցն է համակարգիչը պահպանելու համար
Տեղակայեք հակավիրուսային ծրագիր
  • Հակավիրուսային ծրագիրը կարող է հայտնաբերել և ոչնչացնել համակարգչային վիրուսները նախքան դրանք կհասցնեն վնասել ձեր համակարգիչը
  • Հակավիրուսային ծրագրերն անհրաժեշտ է միշտ թարմացնել
Տեղակայեք  հակալրտեսային ծրագրային գործիքներ 
Օգտագործեք հակալրտեսային ծրագրային ապահովում, որպեսզի անծանոթ մարդիկ չկարողանան ներխուժել ձեր համակարգիչ և գողանալ ձեր համակարգչի ինֆորմացիան
Մտածեք նախքան սեղմելը
  • Երբեք մի բացեք անծանոթ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները և դրանց կցված ֆայլերը
  • Ֆայլեր քաշեք միայն այն կայքերից որոնք ձեզ ծանոթ են և վստահում եք
Փակեք Pop-up պատուհանները օգտագործելով կարմիր “X”-ը
    • Pop-up պատուհանները փակելու համար միշտ օգտագործեք տվյալ պատուհանի վերևի անկյունում գտնվող կարմիր “X”-ը
    • Երբեք մի սեղմեք  “yes,” “accept” կամ նույնիսկ “cancel”, քանի որ այն կարող է լինել խորամանկություն որևիցէ անցանկալի ծրագիր տեղակայելու համար
    • Սկզբում մտածեք հետո սեղմեք
    • Եղեք ուշադիր և պահպանողական ձեր անձնական ինֆորմացիայի նկատմամբ
    • Համոզվեք, որ ինտերնետային կայքերը պահպանում են ձեր անձնական ինֆորմացիան

Շուրջօրյա Թեժ գիծ ծառայություն

Հարգելի բարեկամներ, Համացանցում ոչ պատշաճ կամ կասկածելի բովանդակության հանդիպելիս ահազանգեք ՇուրջօրյաԹեժ գիծ ծառայությանը: Ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանները ստանալու համար գրեք Թեժ գիժ ծառայությանը:  
Հեռախոս` 60 272 212

No comments:

Post a Comment

circle.am