Wednesday, March 20, 2013

Սեմինար ՛՛ Թեստերի կազմման մեթոդիկա ՛՛ թեմայով:

    2013 թ-ի մարտի 20-ին տեղի ունեցավ սեմինար՝ «Թեստերի կազմման մեթոդիկա» թեմայով, որին ներկա էին N198, N186, N88, N197 դպրոցների ուսուցիչները, մմ նախագահները:

Սեմինարի նպատակն էր
  • ուսուցիչներին ներկայացնել թեստեր կազմելու մեթոդներ,
  • հիմնական դպրոցների ուսուցիչների հետ քննարկել գրավոր աշխատանքների կազմակերպման ժամանակ միասնական մոտեցման հնարավորությունը, որպեսզի հիմնական դպրոցից ավագ դպրոց տեղափոխվող աշակերտների համար գրավոր աշխատանքների կառուցվածքը նորություն չլինի,
  • գրավոր աշխատանքների միասնական շտեմարանի ստեղծումը:
    Սեմինարի սկզբում մասնակիցներին ողջունեց 198 ավագ դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը: Նա նշեց ավագ դպրոցի և հարակից հիմնական դպրոցների համագործակցության կարևորությունը: Ներկայացրեց այսօրվա սեմինարի նպատակները և դիմեց մասնակիցներին համատեղ մեթոդական աշխատանքի կազմակերպման առաջարկությամբ:  Առաջարկվեց պարբերաբար կազմակերպել չորս դպրոցների առարկայական մեթոդմիավորումների համատեղ նիստեր և մշակել ուսուցման, գիտելիքների ստուգման միասնական մոդելներ:
    Ա.Թորոսյանը ներկայացրեց սեմինարավարին՝ 198 ավագ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սարգիս Խաչատրյանին: Նշեց, որ սեմինարաի նյութերը վերցված են համացանցից և վերջերս ԿԲ և ԿԳՆ-ի կողմից կազմակերպված «Սովորողների մասշտաբային գնահատում» թեմայով դասընթացի /Երևանում 2013թ. մարտի 5-7/ նյութերից: Այդ սեմինարի ընթացքում հրավիրված մասնագետների կողմից ներկայացվել են դասարանայաին, ազգային և միջազգային գնահատման, թեստավորման առանձնահատկությունները, մեթոդները և վերլուծությունները:

    Դպրոցում կազմակերպված սեմինարն անցավ  գործնական և ջերմ մթնոլորտում, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում վեր հանվեցին թեստի կազմման հիմնական ձևերը և մեթոդները, և օգտագործելով այդ գիտելիքները  կազմվեցին տարբեր թեստերի օրինակներ:









No comments:

Post a Comment

circle.am