Friday, March 29, 2013

Educational Portal


«Հայաստանի կրթական ցանցի» (ՀԿՑ) սպասարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով ցանցը սպասարկող կազմակերպությունը՝ «Յուքոմ» ՍՊԸ-ն, հանդես գալով սեփական նախաձեռնությամբ, ցանցում ընդգրկված յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը տրամադրել է USB մոդեմ և VPN քարտ: Պահուստային կապի միջոցները, հիմնական կապի սարքավորումների խափանման դեպքում, հնարավորություն կընձեռեն մշտապես միացված մնալ ցանցի կենտրոնական հանգույցին և ապահովված լինել ինտերնետային կապով: Բացի նշված սարքերը, ՀԿՑ-ն սպասարկող տեխնիկական անձնակազմի և ՀԿՑ-ում ընդգրկված մյուս ուսումնական հաստատությունների հետ մշտական կապ ունենալու նպատակով, բոլորին հատկացվել են նաև բջջային կապի SIM քարտեր՝ ներխմբային անսահմանափակ խոսելաժամանակով:
Սեփ. լր.



Educational Portal

No comments:

Post a Comment

circle.am