Tuesday, March 5, 2013

Ապահով համացանց


2013թ.-ի մարտի  4-ին   Երևանի թիվ 198 ավագ դպրոցի  8-1 դասարանում  <<Ապահով  համացանց>> թեմայով  բաց դասը վարել է  ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Մելքումյանը:
Դասի նպատակը՝ սովորեցնել ապահով օգտվել համացանցից, արդյունավետ կիրառել համացանցի անսահմանափակ հնարավորությունները:
Դասի խնդիրները՝  համացանցի հնարավորությունների արդյունավետ օգտագործման  կարողությունների զարգացում:
Ստացված գիտելիքները նախագծային և տեսաֆայլերի ստեղծման աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում:
Ստացված գիտելիքների վերլուծում, քննարկում:
Աշակերտների խմբային աշխատանքների ներկայացում շնորհանդեսների և տեսաֆայլի միջոցով
Նախապես խմբերը պատրաստել էին պատի թերթեր՝ պաստառներ համապատասխան թեմաներով և կանոններով:
  1.      <<Համացանցի հնարավորությունները >>– հետեզոտական և որոնողական  5-խմբի աշխատանք շնորհանդեսի տեսքով, տեսաֆայլ <<Բլոգներ, Սոցիալական ցանցեր, Վեբ-2>> 1խումբ:
  2.    <<Համացանցում ապահով լինելու համար…>>  դասարանի որոշ աշակերտների կողմից ստեղծված  շնորհոնդեսի ներկայացում, որոշ կանոնների շեշտադրումով:
  3.  Որպես հետևություն  ներկայացվեց <<Մենք ինչպես ենք օգտվում համացանցից >> երեխաների մյուս մասի կողնից ստեղծված ամփոփիչ  շնորհանդես,  իրենց իսկ անունից:
  4.      Բաժանվեցին  10  կարևոր հարցից բաղկացած հարցաթերթիկներ և երեխաներին, և ուսուցիչներին: Գրավոր պատասխանները հավաքվեցին երկու տարբեր ծրարներում, հաջորդ դասին  համեմատելով քննարկելու <<Երեխաներ- մեծահասակներ>> կարծիքները:




















































  

No comments:

Post a Comment

circle.am