Thursday, March 14, 2013

Կենսաբանության ստուգարքի հարցաշար


                                    10-րդ դասարան


1.Բուսական բջջի կառուցվածքը
2.Կենդանական բջջի կառուցվածքը
3.Բուսական և կենդանական բջիջների տարբերությունները
4.Պլազմալեմի կառուցվածքը
5.Թվել պլազմալեմի ֆունկցիաները
6.Էնդոպլազմային ցանցի կառուցվածքը
7.Թվել էնդոպլազմային ցանցի ֆունկցիաները
8.Բջջում որտեղ կան ռիբոսոմներ
9.Ինչ ֆունկցիա են կատարում ռիբոսոմները
10.Որտեղ են ձևավորվում լիզոսոմները
11.Ինչ կառուցվածք ունեն միտոքոնդրիումները
12.Ինչ ֆունկցիա են կատարում միտոքոնդրիումները
13.Ինչ կառուցվածք ունեն քլորոպլաստները
14.Ինչ ֆունկցիա են կատարում քլորոպլաստները
15.Ինչ դեր է կատարում բջջային կենտրոնը
16.Ինչ կառուցվածք ունի բջջակորիզը
17.Ինչ են քրոմոսոմները
18.Ինչ նյութից են կազմված քրոմոսոմները
19.Ինչ կառուցվածք ունի նախակորիզավոր բջիջը
20.Ինչ ձև ունեն բակտերիաները
21.Ինչ նշանակություն ունեն բակտերիաները
22.Մարդու վարակիչ ինչ բակտերիալ հիվանդություններ գիտեք
23.Ինչ կառուցվածք ունեն կապտականաչ ջրիմուռները
24.Որտեղ է պահպանվում բջջի ժառանգական տեղեկատվությունը
25.Որ նյութերն են սպիտակուցների մոնոմերները
26.Ամինաթթուներ կոդավորող քանի եռյակ է հայտնի
27.Ինչ դեր է կատարում Ի-ՌՆԹ-ն բջջում
28.Ինչ է տրանսկրիպցիան
29.Միաժամանակ քանի եռյակ կարող են գտնվել ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում
30.Ինչ դեր ունեն Փ-ՌՆԹ-ները:



11-րդ դասարան

1.Ինչ է ուսումնասիրում գենետիկան
2.Ինչ է ժառանգականությունը
3.Ինչ է փոփոխականությունը
4.Ինչ է գենը
5.Ինչ է գենոմը
6.ինչ է գենոֆոնդը
7.Որոնք են հոմոզիգոտ առանձնյակները
8.Որոնք են հետերոզիգոտ առանձնյակները
9.Որ հատկանիշն է կոչվում դոմինանտ,որը ռեցեսիվ
10.Պարզաբանեք գենոտիպ և ֆենոտիպ հասկացությունները
11.Որն է Մենդելի առաջին օրենքը,ինչպես են այն այլ կերպ անվանում
12.Որն է Մենդելի երկրորդ օրենքը,ինչպես են այն այլ կերպ անվանում
13.Ինչ է գերդոմինանտությունը
14.Ինչ է ժառանգման միջանկյալ բնույթը
15.Ինչ է վերլուծող խաչասերումը
16.Ձևակերպեք Մենդելի երրորդ օրենքը
17.Քանի գենոտիպ և քանի ֆենոտիպ է ստացվում երկհետերոզիգոտ առանձնյակների  խաչասերման արդյունքում լրիվ դոմինանտության և ոչ լրիվ դոմինանտության դեպքում
18.Որ գեներին է վերաբերվում Մենդելի երրորդ օրենքը
19.Որն է Մորգանի օրենքը
20.Ով է առաջարկել ժառանգականության քրոմոսոմային տեսությունը
21.Որոնք են աուտոսոմները,որոնք սեռական քրոմոսոմները
22.Ինչ է հոմոգամետությունը և հետերոգամետությունը
23.Որ կենդանիների մոտ է դիտվում իգական հոմոգամետություն և արական հետերոգամետություն,որոնց մոտ հակառակը
24.Որոնք են սեռի հետ շղթայակցված հատկանիշները
25.Բերեք իգրեք քրոմոսոմի հետ շղթայակցված հատկանիշների օրինակներ
26.Նկարագրեք հեմոֆիլիա և դալտոնիզմ հիվանդությունների ժառանգումը մարդկանց մոտ
27.Ինչ է կոդոմինանտությունը
28.Ինչ է արտակորիզային կամ ցիտոպլազմային ժառանգականությունը
29.Որ գծով է փոխանցվում ցիտոպլազմային ժառանգականությունը
30.Որոնք են փոփոխականության հիմնական ձևերը


No comments:

Post a Comment

circle.am