2013 թվականի մարտի
21-ին դպրոցում անցկացվեց սեմինար «Բանավեճը որպես ուսումնական մեթոդաբանություն» թեմայով:
Մասնակցում էին ինչպես 198, այնպես էլ 187, 86 և 197 դպրոցի դասղեկները:
Սեմինարի նպատակն
էր.
- Ուսուցիչներին ծանոթացնել ուսուցողական բանավեճի ձևաչափին
- Ուսուցողական բանավեճը ընդունել որպես մեթոդ այս կամ այն հարցի շուրջ աշակերտների ունեցած փաստարկների հաակարգված և համոզիչ ներկայացման, աշակերտների քննադատական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացման համար:
- Դպրոցների համագործակցություն:

Այս դեպքում է, որ նկատելի են դառնում կրթական ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:
Տնօրեն Ա. Թորոսյանը
առաջարկեց "Բանավեճը որպես ուսումնական մեթոդաբանություն" կիրառել ուսումնական պրոցեսում
և ընդգծեց դրա կարևորությունը, քանի որ մեր կյանքում բաց և քաղաքակիրթ բանավեճը քաղաքացիական
հասարակության անհրաժեշտ սյուներից մեկն է:

Սեմինարի մասնակիցները գրեցին
տպավորությունների մասին:
Նրանք հիմնականում նշեցին, որ բանավեճը շատ ուսուցողական էր, ծանոթացան բանավեճի հիմնաքարերի հետ: Այս ամենը նրանք կկիրառեն իրենց դասարաններում և հույս ունեն, որ դրանով իսկ կնպաստեն թե աշակերտների ինտելեկտուալ զարգացմանը, թե նրանց թիմային աշխատանքներին: Ուսուցիչները համոզված նշեցին , որ բանավեճը զարգացնում է աշակերտների հանդուրժողականությունը: Նշեցին նաև, որ սեմինարը անցավ հաճելի և արդյունավետ:

Սովորել իրար լսել :
Ցանկացած պրոցեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել ավելի զուսպ և տիրապետել իրավիճակին:
Բանավիճելու արվեստը:
Ճիշտ բանավեճ անցկացնել:
Մարդու մեջ կարծիքի ձևավորման հարցում ավելի է լավ ազդում դիմացինի կարծիքի վերլուծումն ու քննարկումը:
Բանավեճի ճիշտ վարումը, համբերատար լսելը կարևոր գործո ք յուրաքանչյուր վերլուծության մեջ:
Խմբային աշխատանքների ժամանակ միմյանց լսել, ճիշտ ձևակերպել մտքերը:
Միմյանց հանդուրժել:
Միմյանց հետ շփվելու և բանավիճելու քաղաքակիրթ ձև:
Բանավեճի ճիշտ ներմուծումը դպրոց, դասարաններ:
- Առաջարկում ենք հաճախակի կազմակերպել նման սեմինարներ
Բանավեճեր անցկացնել տարբեր տարիքային աշակերտների , ինչպես նաև ծնողների հետ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ:
- Դուք գտնու՞մ եք, որ կգա այն ժամանակը, երբ յուրաքանչյուր աշակերտ կընդունվի բուհ առանց կրկնուսույցի:
12-ամյա կրթութական համակարգը ապահովում է որակյալ կրթություն:
No comments:
Post a Comment